Մանուէլ Քաջունին ծնած է 1823 ին, Կ. Պոլիս։
Աւարտած է Մուրատ-Ռափայելեան վարժարանը։ Աշխատած է Պոլիսի Մխիթարեան վարժարանները որպէս ուսուցիչ և տեսուչ (1848–1851): Եղած է «Բազմավէպ »ի խմբագրի տեղակալ : 1883 թուականէն ղեկավարած է Մուրտ–Ռափայելեան վարժարանը։ 1903 թուականին ընտրուած է Վենետիկի Միաբանութեան Աբբայ։ Պարգևատրուած է իտալական Ասպետական խաչով (1897)։ Քաջունին նպաստած է հայկական վարժարաններու մէջ բնագիտական բառերու դասաւանդումը բարելաւելու։ Ստեղծած է թուաբանական, քիմիագիտական եւ բնագիտական դասագրքեր : (1869-1875) թուականներուն Սուրբ Ղազար կղզիին մէջ հիմնած է բնագիտութեան ուսումնական տարալուծարան։ Հեղինակն է արդի գիտելիքներու մասնայատուկ հանրագիտարան՝ «Արուեստաբանութիւն կամ շտեմարան գիտելեաց» գիրքը (1875)։ Գիւղատնտեսութեան տարբեր ճիւղերի վերաբերեալ գիտական մատչելի աշխատութիւններու հեղինակ է։ Քաջունիին գլխաւոր երկը «Բառգիրք արուեստից և գիտութեանց և գեղեցիկ դպրութեանց» (Dictionnaire des arts et sciences et belles lettres) բառարանն է (1891–1893), երկու հատորով։ Քաջունիի «Հնախօսութիւն Հայաստանի» (1855) և «Աշխարհագրութիւն հին և նոր Հայաստանի» (1857) ուսումնական ձեռնարկները գրուած են Ղ․ Ինճիճյանի աշխատութիւններու հիման վրայ։ Առաջարկած է քիմիական նիւթերու անուանակարգմումի սեփական եղանակ, մշակած և շրջանառութեան մեջ է դրեած է բազմաթիւ հայերէն գիտական եզրեր։
Ֆիլիփ Փիլիպպոեան, Սոֆիա, 2023
< Նախորդ | Յաջորդ > |
---|
14/08/2024